Մոտ 10 ժամ է՝ ջրասուզակները «Ծովինար» ջրամբարում որոնում են 59-ամյա հրազդանցու դին

Արդեն 10 ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Հրազդան քաղաքի մի խումբ քաղաքացիների հետ Հրազդան քաղաքում գործող «Ծովինար» ռեստորանահյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող «Ծովինար» ջրամբարում որոնողական աշխատանքներ են կատարում, գրում է shamshyan.com-ը:
Մարտի 9-ին՝ ժամը 18։30-ի սահմանում, ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված ջրամբարի մոտ հայտնաբերվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 59-ամյա Ցոլակ Նասոյանի հագուստները և կան տեղեկություններ, որ նա կամ անզգուշաբար ընկել է ջրամբարը կամ իրեն նետել է ջրամբարը։ Ողջ գիշեր հրշեջներն ու ջրասուզակները կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն դրական արդյունք չի գրանցվել։
Այսօր առավոտյան՝ ժամը 09։00-ից շարունակվում են որոնողական աշխատանքները։ Ջրամբարի որոշ հատվածների խորությունը հասնում է 3-8 մետրի։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ