Այս տղամարդը 1973 թվականից իր ձեռքը պարզել է վեր․իսկ այժմ ուշադրություն դարձրեք նրա մատերին

Սադհու Ամար Բհարաթին հնդիկ սուրբ մարդ է: Նա հավաստիացնում է, որ իր աջ թևը վեր բարձրացրած պահում է 1973 թ-ից:

Այժմ` 46 տարի անց, նրա ձեռքը պարզապես դարձել է մաշկի և ոսկորի անպիտան կտոր, որը թերևս հանդիսանում է Հնդկաստանում Շիվայի հավատացյալների համար խորհրդանիշ:

 

Մինչ 1970 թ-ը Ամար Բհարաթին սովորական մարդ էր, ուներ միջնակարգ դպրոցի կրթություն, տուն, կին և երեք երեխա, բայց այս ամենը նա թողեց անցյալում, երբ մի օր` առավոտյան արթնանալով որոշում կայացրեց, որ պետք է իրեն նվիրի Շիվա հավատքին:

Նա սկսեց շատ համեստ ապրել, այնուամենայնիվ 1973 թ-ին հասկանալով, որ դեռ կապված է աշխարհիկ հաճույքների հետ որոշեց աջ թևը վեր բարձրացնել:

Ամար Բհարաթին պարզապես հիասթափվել է աշխարհում տիրող անվերջ պատերազմներից և ի նշան խաղաղության` բարձրացրել է վեր իր աջ ձեռքը:Մարդկանց մի զանգված գնահատում է նրա նվիրվածությունը, իսկ մյուսներն էլ քննադատում։

Միայն մի բան կարող ենք ավելացնել, որ նրա նվիրվածությունն ու հավատը սահման չունի․․․

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ