Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս մեկ` նախնական տվյալներով, քաղաքացիական անձի աճյուն

Որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց

համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ` նախնական տվյալներով, քաղաքացիական անձի աճյուն, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

Ըստ ԱԻՊԾ-ի՝ վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է, որից 27-ը ենթադրաբար քաղաքացիական անձինք են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ