Ամենազավեշտալի կարգախոսները․․․

Անհնար է  պատկերացնել ցանկացած քաղաքական շարժում առանց կարգախոսների: Կարգախոսները հակիրճ արտահայտություներ են, որոնք արտացոլում են տվյալ մարդու, խմբի, շարժման քաղաքական, գաղափարական արժեքները և սկզբունքները: Կարգախոսների հիմնական գործառույթներից մեկը տվյալ գաղափարները դավանող անծանոթ մարդկանց միավորումն է: Գոյություն ունեն մի շարք կարգախոսներ, որոնք նաև թևավոր խոսքեր են դարձել և հաջողություն են  բերել այդ կարգախոսները արտահայտողներին ու կրողներին:

Իսկ այժմ ձեզ կներկայացնենք պատմության մեջ ամենահայտնի և ամենազավեշտալի կարգախոսները:

1․«Նրանք չեն անցնի»: Սա մի կարգախոս է, որն արտահայտում է սեփական դիրքորոշումը մինչև վերջ պաշտպանելու ձգտումը:Այս կարգախոսը առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի գեներալ Ռոբեր Նիվելը՝ 1961 թ. Վերդենի ճակամարտի ժամանակ: Բայց այն ավելի մեծ հայտնիություն ձեռք բերեց շնորհիվ Դոլորես Իբարուիի: Նա այն արտահայտեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ(1939-1936 թթ) , որն էլ հետագայում դարձավ ֆաշիստների դեմ պայքարի խորհրդանիշը:

2․ «Հայրենիք կամ մահ»: 1959 թ. կուբական հեղափոխության գլխավոր կարգախոսը: Ֆիդել Կաստրոն այն առաջին անգամ հնչեցրեց 1960 թ. հեղափոխության հաղթանակից հետո:

3․ «Սևը գեղեցիկ է»: 1960-ական թթ. Սևամորթների ԱՄՆ-ում ռասայական խտրականության վերացման շարժման ժամանակ օգտագործված ամենահայտնի կարգախոսն է:Այդ ժամանակ նույնպես հայտնի էր «I am a man»– «Ես նույնպես մարդ եմ» կարգախոսը:

4․ «Ես խելագարվում եմ Հարրի համար»(1948թ): Ինչքան էլ որ զարմանալի է, սա ԱՄՆ նախագահ Հարի Թրումենի նախընտրական կարգախոսն էր: Նրանից հետ չէր մնում նաև նրա մրցակից Ռոս Պերոն, ում կարգախոսը հնչում էր այսպես ՝ «Ross for Boss»:

5․ «Մի աման լիքը ճաշ»: Պետք չէ զարմանալ, սա Ուիլիամ Մակ –Կինլիի նախընտրական կարգախոսն էր 1900-ականներին: 1928 թ-ին նրանից հետ չմնաց նաև Հերբերտ Հուվերը, ում կարգախոսը հնչում էր այսպես՝«Ճուտ՝ յուրաքանչյուրի կաթսայում, մեքենա՝ յուրաքանրյուրի ավտոտնակում»:

6․ «Հիմա՛ր, սա տնտեսություն է»: Չնայած վիրավորական հնչեղությանը՝ այս կարգախոսի շնորհիվ հաղթանակ ձեռք բերեց Բիլլ Քլինթոնը: Իսկ կարգախոսնն էլ ուղղված էր Ջորջ Բուշ ավագին:

7․ «Քայլ արա, մերժիր Սերժին» թավշյա հեղափոխության կարգախոսն էր։ «Քայլ արա» խոսքը պատկանում է հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, իսկ «Մերժիր Սերժին» կարգախոսը, որը հետո կպավ «Քայլ արա»-ին, առաջինն առաջարկել է Դավիթ Հովհաննիսյանը:

8․ Հայ ազգային կոնգրես. «Բացե՛ք ձեր դռները (խորհրդարանի), բացե՛ք ձեր հոգին, թողե՛ք թող ներս գա Լևոն պապին»։2012թ․

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ