Շատ բժիշկներ հակաբիոտիկների հետ միասին պարտադիր հակասնկային դեղամիջոցներ են նշանակում, որովհետեւ հակաբիոտիկները նկատելիորեն բարձրացնում են սնկային վարակների զարգացման վտանգը:
Սակայն ժամանակակից բժշկությունը դեմ է նման նշանակմանը: Հարցն այն է, որ ֆլյուկոնազոլ պարունակող հակասնկային դեղամիջոցներն ընդամենը լրացուցիչ բեռ կդառնան լյարդի վրա, որն առանց այն էլ ծանրաբեռնված է հակաբիոտիկներով:
Բացի այդ, իրապես արդյունավետ հակասնկային դեղամիջոցները (որոնք, իմիջիայլոց, շատ թանկ արժեն. ամեն դեղահաբը` մոտ 6000-7000 դրամ) կարող են կողմնակի էֆեկտներ ունենալ, դրա համար էլ խորհուրդ չի տրվում հենց այնպես ընդունել դրանք:
Եթե հակաբիոտիկներ ընդունելուց հետո հիվանդի մոտ իրոք սնկային վարակ ի հայտ գա, նա կարող է հակասնկային դեղամիջոցներ ընդունել ու բուժվել դրանից: Իսկ հենց այնպես, առանց լուրջ պատճառի փող ծախսել եւ օրգանիզմն ավելորդ դեղամիջոցներով ծանրաբեռնել չարժե: