220 կգ կշռող ծանրաձողը բարձրացնելիս բոդիբիլդերի կրծքի մկանը պայթել է

23-ամյա բոդիբիլդեր Ռայան Քրոուլին Դուբայում մարզվում էր հանրաճանաչ ծանրամարտիկ Լարի Ուիլզի հսկողության ներքո: Տղան հաջողությամբ վերցրեց 180 կիլոգրամ ծանրաձողը, սակայն որոշեց, որ դա քիչ է:

Նա ավելացրեց եւս 40 կիլոգրամ, բայց այս որոշումը ճակատագրական դարձավ նրա համար, գրում է The Sun-ը:

Տեսանյութում, որը Լարին հրապարակել է Instagram-ում, կարելի է տեսնել, թե ինչպես է պայթում նրա կրծքի մկանը:

Ռայանը շտապ հոսպիտալացվել է և վիրահատվել: Այժմ տղայից երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ