Միհիր Գարհ, Ռաջաստան
Ամրոցի տեսք ունեցող հյուրանոցը գտնվում է Թար անապատում՝ Ջոդհպուրի մոտ: Առաջին հայացքից թվում է, թե սա ավազից պատրաստված հսկայական դղյակ է:Այն իր մեջ միաձուլում է Ռաջաստանի ու մասնավորապես Ջոդհպուրի արվեստի ու ճարտարապետության ավանդույթները:
Բաոբաբ մոլորակ, Բոցվանա
Բոցվանայի Մակգադիգադի բնակավայրում գտնվում է աղի ջրավազանների աշխարհի ամենախոշոր ցանցը: Չոր, միրաժ առաջացնող հարթ տարածությունը հեռվում միաձուլվում է կապույտ երկնքին:
Պրենդիպարտե, Բոլոնիա, Իտալիա
Միջնադարյան Տոռե Պրենդիպարտե աշտարակը նման չէ ոչ մի այլ հյուրանոցի: Հյուրանոցի տարածքը գտնվում է առաջին երկու հարկերում,իսկ այս փոքրիկ հյուրանոցի վերևում նախկին բանտ է, որի 2 մետր հաստություն ունեցող պատերին դեռևս պահպանվել են բանտարկյալների փորագրությունները:
Քասր ալ Սարաբ, Արաբական Միացյալ Էմիրություններ
Քասր Ալ Սարաբ հյուրանոցը գտնվում է անապատի ծայրին: Դրսից այն բարձր պարիսպներով հին ամրոց է: Ներսից այն զարդարված է արաբական յուրահատուկ փորագրություններով ու զարդանախշերով, մետաղյա լուսամփոփներով, փայտի դռներով, հյուսված գորգերով, որտեղ կարող եք վայելել արաբական գիշերները։
«Peppers Cradle» լեռնային հյուրանոց, Թասմանիա, Ավստրալիա
Այս ճոխ ու հարմարավետ հյուրանոցը գտնվում է Թասմանիայի վայրի բնության սրտում, որտեղ մաքուր ու հարուստ բնության գրկում կարող եք վայելել ձեր հանգիստը:
«Ազատ ոգու գնդեր», Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Ծառերի միջև պարաններով ամրացված այս հյուրանոցի շինությունները նման են հսկայական ակնախնձորների, որոնք նայում են Բրիտանական Կոլումբիայի անտառների խորքերին: «Ակնախնձորների» վրա կարելի է բարձրանալ պարուրաձև աստիճաններով ու պողպատից նուրբ կամուրջներով:
Տասկոնակ հյուրանոց, Կապադոսիա, Թուրքիա
Տասկոնակ հյուրանոցը յուրահատուկ է նրանով, որ այն կառուցված է քարանձավում։ Թոնգա ծովափնյա տուն-հյուրանոց, Իսիմանգալիսո զբոսայգի, Հարավային Աֆրիկա։
Թոնգա ծովափնյա տուն-հյուրանոց, Իսիմանգալիսո զբոսայգի, Հարավային Աֆրիկա
Սա ընդամենը այն մի քանի փոքրիկ հյուրանոցներից մեկն է, որը կարելի է գտնել 328.000 հա տարածք զբաղեցնող զբոսայգու տարածքում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է համաշխարհային ժառանգություն համարվող տարածք:
Սոգերթիս փարոս, Յու Յորք, ԱՄՆ
Սոգրթիս քաղաքի փարոսը պատմական վայր է, որը կառուցվել է 1869թ.-ին: Այն Նյու Յորք քաղաքից գտնվում է 160 կմ հեռավորության վրա: Կարմիր աղյուսով կառուցված այս փարոսը մեծ դեր է խաղացել այս տարածքում լողացող շոգենավերի համար:
«Գիբոնի փորձառություն» հյուրանոց ծառերի վրա, Բոկեո արգելոց, Լաոս
Այս հյուրանոցը բացառիկ է ոչ միայն նրանով, որ այն գնտվում է ծառերի վրա, այլև նրանով, որ այստեղ հասնելու համար պետք է անցնել անտառի միջով անցնող հետաքրքիր զիգզագաձև արահետներով, որից հետո թռչել պարանների վրայով՝ հասնելու համար այնտեղ, որտեղ կարող եք գիշերել ու հանգստանալ հետաքրքիր ու հագեցած օրվանից հետո: