Երեւանում վնասվել է մոտ 110 աղբաման․ մեկ աղբամանի համար քաղաքը ծախսում է շուրջ 90 հզ դրամ

Վերջին երկու ամսվա ընթացքում Երեւանում վնասվել է (հիմնականում՝ այրվել է) մոտ 110 աղբաման։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«2020-ին ամբողջ տարվա ընթացքում՝ շուրջ 400։

Այրման բոլոր դեպքերում քաղաքապետարանը դիմում է ոստիկանությանը»,- գրառել է Կարապետյանը եւ հայտնել, որ մեկ աղբաման գնելու համար քաղաքը ծախսում է շուրջ 90 000 դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ