Լավ է՞ս կարգի աննախանձ վիճակ ա մեր ընդդիմադիրների ճամբարում

Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՈՒ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ ՎՐԱՆՆԵՐ ՉԵՆ ՍԱԶՈՒՄ ԷԼԻ, ՀՈ ԶՈՌՈՎ ՉԻ

Սիրելի՛ հայրենակիցներ, մի բան ասեմ մերօրյա ընդդինմադիրների մասին, բայց ո՛չ ընդդիմադիր ու ո՛չ էլ դիմադիր հայացքներից հետ կապ չի ունենալու ասածս:

Օրերս, ուղղակի հետաքրքրության համար, քայլում էի մեր մայրաքաղաքի ամենաչքնաղ հատվածնեից մեկով՝ Բաղրամյան ու Դեմիրճյան փողոցների հատվածով: Ակամայից հիշեցի ЦК-ից սկսած մինչև բոլոր ժամանակների ամենաներկայանալի վայր համարվող այս տարածքի պատկառանքն ու գրավչությունը:

Եվ հիմա ի՞նչ ենք տեսնում այնտեղ՝ միայն ու միայն թափթփված վիճակ, անմաքուր փողոցներ, ցեխի մեջ հայտնված վրաններ ու կողքը կանգնած հազիվ մի 20 մարդ, ովքեր նույնիսկ էլ չգիտեն մտնե՞ն այդ վրանների մեջ, դրսում կանգնե՞ն, թե՞ թողնեն ու ընդհանրապես հեռանան այդ վայրից (համենայն դեպս ես այդ մարդկանց աչքերում զգացի այդ հակադրությունները):

Ու մտածում էի, լա՜վ, էս վիճակու՞մ է հայտնվել մեր հայրենի ընդդիմությունը, լավ է՞ս կարգի աննախանձ վիճակ ա մեր ընդդիմադիրների ճամբարում:

Տղե՛րք, լավ սաղ թողնենք մի կողմ… ես հիմա ոչ ընդդիամդիր եմ խաղում ու ոչ էլ դիմադիր, բայց մի բան հաստատ գիտեմ, դուք ինտելեկտուալ մասսա եք, դուք զարգացած, կրթված ու աշխարհ տեսած խավ եք՝ լավ բա ձեզ սազում ա էս կարգի փնթիություն: Հա՜, հասկացանք, միտինգ եք ուզում անել՝ արեք, դժգոհ եք ինչ-որ բանից՝ արտահայտեք ձեր դժգոհությունը. էս փնթիությունը ի՞նչ մեղքս ա, էն էլ մայրաքաղաքի սրտում, էն էլ էն դեպքում, որ հիմա սաղ աշխարհը մեզ ա նայում ու սաղ օրը մեր երկրի ներսից կադրեր են արվում ու ցուցադրվում ամենատարբեր միջազգային լրատվականներով: Ձեր ինչը տանեն ու ցույց տան՝ պալատկե՞քը, սեմուշկե՞քը, ցեխերն ու շշե՞րը, փայտի վառարաններն ու պապիրոզի սորուկնե՞րը…

Այստեղ խոսքս ուզում եմ ուղղել նաև ընդդիմադիր կանանց, սիրելի՛ տիկնայք ջան, շնորհավորում եմ ձեզ գարնանային տոնական միամսյակի առիթով, շատ գեղեցիկ ու հմայիչ կանայք եք, ամեն հանրահավաքից առաջ շատ լավ հարդարանքով ու շատ թանկարժեք մակիաժով գալիս ու կանգնում եք հարթակում, բա հեչ ձեր թիմերին չե՞ք ասում, որ ձեզ չի սազում էս տիպի աղտոտված միջավայրում կանգնելը, էս ցեխակոլոլ վրանների կողքին նկարվելը:

Մի խոսքով, ես մեր ընդդիմադիրներից ակնկալում էի ավելի մաքուր, ավելի ցիվիլ միջավայր, քանի որ նրանցից ու՞մ տան կողքերը նայում ես բարձրակարգ ու էլիտար վիճակ ա ու չես հասկանում, թե Բաղրամյան ու Դեմիրճյան փողոցները խի՞ են սարքել ֆիրդուսի բազարը:

Հ.Գ. – Ընդդիմությունը սազում ա ցեխ շպրտելը, բայց վրաններ դնելն ու վրեքները ցեխ հավաքելը մի տեսակ իրանցը չի էլի:
Հ.Գ.Գ. – էդ 20 մարդուն թողեք թող գնան տուն: Սեղանի հաշիվը փակած ա…

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ