Չինաստանում 94.5 տոկոսով SARS-CoV-2-ին նման վիրուս է հայտնաբերվել

Շանդունի Առաջին բժշկական համալսարանի եւ Շանդունի բժշկական գիտությունների ակադեմիայի մասնագետները Չինաստանում չղջիկների մոտ վիրուս են հայտնաբերել, որը 94.5 տոկոսով նույնական է SARS-CoV-2 կորոնավիրուսին:

The Hindu Business Line-ը պատմում է, որ հետազոտության համար 23 չղջիկների 23 տեսակներից 411 նմուշ է հավաքվել: Ինչպես պարզվել է, RpYN06 վիրուսի գենետիկ կազմը նման է SARS-CoV-2-ին:

Գիտնականների կարծիքով՝ SARS-CoV-2-ի նման կարող է լինել առնվազն 4 վիրուս: Այս չորսից RpYN06-ը, կարծես, գրեթե նույն գենետիկ կազմն ուներ, ինչ COVID-19 առաջացնող վիրուսը:

Սակայն, միեւնույն ժամանակ, RpYN06-ի եւ SARS-CoV-2-ի սպիտակուցային կազմը նույնը չէ: Այս սպիտակուցը SARS-CoV-2 վիրուսի կողմից օգտագործվում է ընդունող բջիջներ ներթափանցելու եւ բազմանալու համար:

Մասնագետների կարծիքով՝ կատարված բացահայտումները պետք է լուրջ պատճառ հանդիսանան պոտենցիալ վտանգավոր վիրուսների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ