Ում է օգտակար նռան հյութը

Եթե հղի կինը նռան հյութ է խմում, դա օգնում է ներարգանդային զարգացման ընթացքում պտուղը պաշտպանել գլխուղեղի վնասվածքներից: Այս մասին ասվում է Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում:

Ինչպես հաղորդում է MedicalXpress-ը, ներարգանդային զարգացման հապաղումը (ՆԱԶՀ) տարածված հիվանդություն է, որը տեղի է ունենում ընկերքի արատների պատճառով նորածինների օրգանիզմին սննդանյութերի եւ թթվածնի մատակարարման պակասի հետեւանքով: Տասը նորածիններից մոտավորապես մեկի մոտ ախտորոշվում է ՆԱԶՀ, ինչը մեծացնում է մահվան եւ նյարդային զարգացման ռիսկը:

Հետազոտությանը մասնակցել են 99 հղի կանայք, որոնք բաժանել են մի քանի խմբերի՝ կախված նռան հյութի օգտագործման մակարդակից: ՄՌՏ-ի արդյունքները ցույց են տվել այն բանի ապացույցը, որ պոլիֆենոլներով հարուստ ըմպելիքի ամենօրյա օգտագործումը կարող է նվազեցնել ՆԱԶՀ-ով նորածինների ուղեղի վնասման ռիսկը, մանավանդ երրորդ եռամսյակում, երբ նորածնի կենտրոնական նյարդային համակարգը կարող է հատկապես խոցելի լինել:

Պոլիֆենոլները հակաօքսիդիչներ են, որոնք առկա են որոշակի սննդամթերքներում եւ ըմպելիքներում, ներառյալ՝ նուշը, հատապտուղները, կարմիր գինին եւ թեյը: Հայտնի է, որ այս նյութերը ներթափանցում են հեմատոէնցեֆալիկ պատնեշի միջով, իսկ կենդանիների հետ կատարված փորձերը ցույց են տվել դրանց պաշտպանական ազդեցությունը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ