Սթրեսի ժամանակ ինչպե՞ս խուսափել շատակերությունից

Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ վճիռներ կայացնելու և իմպուլսային վերահսկման համակարգերում փոփոխությունները բերում են սխալ սննդին հակադրվելու անկարողության: Եվ, սննդաբանի խոսքերով, այդպիսի մթերքները պետք է հնարավորին քիչ աչքի զարնեն:

Այսպես, խանութում պետք է շրջանցել խմորեղենի բաժինը: Ընդհանրապես, գնումների գնալիս, անհրաժեշտ է նախապես պլանավորել շաբաթվա սննդակարգը և կազմել մթերքների ցանկ: Կարևոր է հաշվի առնել ևս մեկ յուրահատկություն՝ հաճախ մարդիկ ծարավն ընդունում են քաղցի տեղ և՝ ջրազրկման ֆոնի վրա, հաճույքով գերադասությունը տալիս են վնասակար սննդին: Ուստի խորհուրդ է տրվում հաճախ խմել սովորական ջուր, բուսական թեյեր և օգտագործել ապուրներ:

Սննդաբանը խորհուրդ է տալիս հրաժարվել ռեստորանային հաճախակի այցելություններից, կերակուրները պատրաստել ինքնուրույն և հում մթերքներից: Պետք է բացառվեն կիսապատրաստված սննդատեսակները: Սթրեսի առկայության դեպքում շատակերության վտանգը պակասեցնելուն օգնում են մարզումները: Ֆիզիկական ակտիվությունը լավացնում է տրամադրությունը և ճնշում ախորժակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ