Հանցագործին մատնել է կծած երշիկի վրա թողած ԴՆԹ-ն

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի ոստիկանությանը հաջողվել է բացահայտել 2012 թվականին կատարված մի շարք գողություններ:

Ոստիկանության պետ Սոնիա Վեվերի խոսքով՝ հանցագործին մատնել են ԴՆԹ-ի հետքեր երշիկի մի կտորի վրա, որը նա կծել էր բնակարաններից մեկում:

Ինչպես նշված է, ինը տարի շարունակ գործը չբացահայտված կարգավիճակ ուներ, բայց մեղավորը հայտնաբերվել է, երբ նա հանցագործություն է կատարել Ֆրանսիայում:

Երբ ֆրանսիական ոստիկանությունը Ալբանիայի 30-ամյա քաղաքացու մասին տեղեկությունը ուղարկել է Գերմանիա, նրա ԴՆԹ-ն համապատասխանել է երշիկի վրա հայտնաբերված նմուշին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ