Վնասակա՞ր է արդյոք երեկոյան 6-ից հետո ուտելը


Հավանաբար, բոլորն են լսել երեկոյան 6-ից հետո չուտելու խորհուրդը: Բայց իսկապե՞ս վնասակար է երեկոյան ուտելը:

Նախկինում կարծիք կար, որ կարեւոր է միայն կալորիաների օրական ընդհանուր գործածումը, այլ ոչ թե այն, թե մարդիկ երբ եւ որքան հաճախ են ուտում:

«Հիմա այն բանի նշաններ կան, որ ժամանակը նույնպես դեր է խաղում: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս առողջության համար օգուտը, եթե նախաճաշն ավելի առատ լինի, իսկ ընթրիքը պակաս էներգիա պարունակող»,- նշել է սննդամթերքի հարցերով մասնագետ Սաբինա Հոլցեպֆելը (Գերմանիա):

Բանն այն է, որ մարսողական համակարգը, ինչպես նաեւ մեր ամբողջ օրգանիզմը, ենթարկվում է կենսառիթմերին: Այն առավել ակտիվ է առավոտյան ժամերին, բայց պակաս ակտիվ՝ երեկոյան եւ գիշերը: Սա, իհարկե, ամենեւին չի նշանակում, որ այն ամենը, ինչը մարդն ուտում է երեկոյան 6-ից հետո, չի մարսվում. աղեստամոքսային տրակտը գիշերը աշխատանքն ամբողջությամբ չի դադարեցնում:

Սակայն որոշ մթերքներ ավելի հեշտ եւ ավելի դժվար են մարսվում, եթե այն ուտում են երեկոյան: Կծու, տաք կամ տապակած մթերքներն ավելի երկար են մնում աղեստամոքսային տրակտում եւ ավելի դանդաղ են մարսվում: Սա կարող է առաջացնել այնպիսի ախտանիշներ, ինչպես ճնշումը ստամոքսում, փորի փքվածություն կամ այրոց, եթե ուտում եք ուշ երեկոյան: Մասնագետներն այսպիսի խնդիրներով մարդկանց խորհուրդ են տալիս ուտել ոչ ուշ, քան քնելուց 3-4 ժամ առաջ:

Հեղուկ մթերքները, ինչպես ապուրները եւ շիլաները ավելի կարճ ժամանակում են մարսվում, ուստի հաճախ ավելի հեշտ են յուրացվում: Երեկոյան կարելի է այդպիսի մթերքներ ուտել, եթե դրանցից հետո քնին խանգարող ոչ մի տհաճ ախտանիշ չի լինում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ