9 մթերք, որոնք կարող են մահացու վտանգ ներկայացնել

Որոշ սննդամթերքներ, որոնց մենք սովոր ենք, կարող են մահացու վտանգ ներկայացնել դրանց մեջ պարունակվող նյութերի պատճառով, կարծում է Բավարիայի Սպառողների կենտրոնի սննդաբան Դանիելա Քրելը:

Առաջին տեղում է տապակած երշիկը` չափազանց յուղոտ եւ աղի: Դրա հաճախակի օգտագործումը մեծացնում է սրտանոթային եւ ուռուցքային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Երկրորդ տեղում պահածոյացված սնունդն է, որի փաթեթավորման մեջ վնասակար բիսֆենոլ A է պարունակվում, ինչը կարող է երեխաների մոտ զարգացման խանգարման, քաղցկեղի եւ անպտղության հանգեցնել:

Սնդիկով աղտոտված ձկները նույնպես կարող են վտանգավոր լինել: Դա կախված է ոչ միայն ձկների տեսակից եւ տարիքից, այլ նաեւ` բնակության միջավայրից:

Վնասակար նյութը` մկնդեղը, կարող է պարունակվել նաեւ հղկված սպիտակ բրնձի մեջ, ուստի այն եւ դրա պարունակությամբ սնունդը պետք է սահմանափակ քանակությամբ օգտագործվեն:

Վտանգ կարող են ներկայացնել նաեւ փքաբլիթները: Ըստ Քրելի` դրանց վնասը կայանում է էժան արմավենու յուղի մեջ, որի մեջ եւ թխում են բլիթները. այդ յուղը քաղցկեղածին է համարվում:

Միկրոալիքային վառարանի համար նախատեսված փոփքորնի մեջ պարունակվող յուղը նույնպես վնասակար է: Այն վտանգավոր է նաեւ շաքարի, աղի, արոմատիզատորների եւ դիացետիլի չափազանց մեծ պարունակության պատճառով` նյութ, որը ներշնչելիս թոքերի հիվանդություն է առաջացնում:

Հետազոտությունների համաձայն` կարտոֆիլ ֆրիի եւ չիպսերի հաճախակի օգտագործումը նույնպես կրկնապատկում է մահվան վտանգը: Դա պայմանավորված է ոչ միայն դրանց մեջ աղի եւ ճարպերի պարունակությամբ, այլ նաեւ` քաղցկեղածին ակրիլամիդի: Զեռոցում պատրաստման համար նախատեսված պիցաները նույնպես մեծացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Եւ վերջապես` վտանգավոր են նաեւ գազավորված ըմպելիքները, օրինակ` Coca-Cola-ն: Դրանում պարունակվող շաքարն ու արոմատիզատորները մեծացնում են 2-րդ տիպի շաքարախտի եւ ճարպակալման ռիսկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ