Info-Armenia տելեգրամյան ալիքը գրում է.
Նոր փոփոխություն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում:
Մեր տեղեկություններով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՊՆ նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարություններով սպա:
Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը 2017 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից։ 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։
2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ[3]։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։