Ինչո՞ւ են կանայք որոշ հիվանդություններից ավելի լավ պաշտպանված, քան տղամարդիկ

Որոշ հիվանդություններ, այդ թվում՝ աուտիզմը, ինֆեկցիոն հիվանդությունները եւ իմունային համակարգի խանգարումները ավելի հաճախ ախտահարում են տղամարդկանց, քան կանանց: Դրա պատճառը գենետիկ առանձնահատկություններն են, պնդում են Մաքմասթերի համալսարանի գիտնականները: Նրանք իրենց եզրահանգումները ներկայացրել են Journal of Molecular Evolution ամսագրում:

Գիտնականների խոսքով՝ քանի որ տղամարդիկ վերարտադրվելու ավելի շատ հնարավորություններ ունեն, քան կանայք, որոնք ստիպված են երեխայի ծնունդին սպասել 9 ամիս, գենետիկ մուտացիաներն, ամենայն հավանականությամբ, տղամարդկանց աջակցում են, հատկապես այն մուտացիաները, որոնք նրանց օգնում են հաջողության հասնել վերարտադրության գործում: Հավելած, որ բնական տեսանկյունից վաղ վերարտադրությունը բարենպաստ է: Եթե երկու անհատ մրցակցում են, նա, ով ավելի վաղ է վերարտադրվում, ռեսուրսներին ավելի շուտ է հասանելիություն ստանում:

Այս ամենը նշանակում է, որ գենետիկ մուտացիաները կնպաստեն տղամարդկանց վաղ վերարտադրմանը՝ ի վնաս առողջության կյանքի ավելի ուշ փուլերում: Իգական սեռի ժառանգների մոտ, որոնք ժառանգել են ոչ առողջ հատկանիշներով գեներ, տեղի է ունենում խնդրահարույց գեների արգելափակում: Կնոջ օրգանիզմն արգելափակում է բոլոր մուտացիաները, որոնք օգտակար կլինեին տղամարդու համար, բայց անօգտակար են կնոջ համար: Արդյունքում կանանց իմունային համակարգն, ի տարբերություն տղամարդկանց իմունային համակարգի, ավելի կատարյալ է դարձել՝ նրանց պաշտպանություն ապահովելով հիվանդություններից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ