Հին քաղաքի առեղծվածները. Պոմպեյում թանկարժեք կառք է հայտնաբերվել

Հնագույն հռոմեական Պոմպեյ քաղաքի հնագետները հայտնաբերել են գրեթե ամբողջությամբ պահպանված կառք: Բրոնզով և թիթեղով զարդարված մեծ քառանիվ կառքը հնագետները հայտաբերել են քաղաքից հյուսիս գտնվող գյուղական բնակայրում պեղումների ժամանակ։ Այն համարվում է եզակի գտածո։

Սա հավանաբար եղել է ծիսական կառք, որը որոշ աղբյուրներում կոչվել է Pilentum։Կառքն օգտագործվել է շքերթների և հանդիսավոր երթերի ժամանակ:

Հնագույն Պոմպեյ քաղաքը, որը գտնվում է Նեապոլի մոտակայքում, ավերվել և ոչնչացվել է Վեզուվի հրաբխի ժայթքումից։ Մոխրի վերածված քաղաքն հայտնաբերվել է 1592 թվականին: Պոմպեյում հնագիտական պեղումներ սկսել իրականացնել 1748 թվականից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ