Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակի ռումբի պատճառով, որը հայտնաբերվել է շինհրապարակում, ժամանակավորապես տարհանվել է ֆրանսիական Լիոնի թաղամասերից մեկի մոտ 4,5 հազար բնակիչ:
Այս մասին հայտնում է France 3 հեռուստաալիքը:
Ըստ եղած տվյալների՝ մինչ այժմ սակրավորներն արդեն հաջողությամբ վնասազերծել են պայթուցիկ սարքը: Անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներն ամբողջությամբ շրջափակել են Վեզ թաղամասը:
Ինչպես նշում են տեղի պատմաբանները, 250 կգ քաշով չպայթած ռումբը 1944 թվականի մայիսի 26-ից, երբ ամերիկացիները ռմբակոծել են գերմանացիների գրաված քաղաքը, հողի մեջ է եղել: