Գաստրոէնտերոլոգ Նիկիտա Խարլովը Звезда- ին պատմել է, թե ինչու է հաճախ խուրմա ուտելը վտանգավոր:
Ըստ նրա՝ այս մրգի չափազանց շատ օգտագործումը կարող է հանգեցնել ֆիտոբեզոարների՝ աղիքային սուր խցանում առաջացնող գոյացությունների առաջացմանը:
Նման գոյացությունների վտանգն առաջանում է սննդակարգում մեծ քանակությամբ բուսական մթերքների առկայության պարագայում: Դա պայմանավորված է անմարսելի բջջանյութերի ազդեցությամբ, որը օրգանիզմը չի յուրացնում, բայց անցնում են աղիքներով:
Խարլովը նշել է, որ տարեց մարդիկ կամ գրգռված աղիքի համախտանիշով հիվանդները առավել հաճախ են տառապում նման հիվանդություններից. ցանկացած բուսական սնունդ դառնում է բեզոարների աղբյուր: