«Հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա». Աննա Հակոբյան

ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ,

Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքերի համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ չխկացրեցինք, և հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա

Սա, որպես տեղեկատվություն, թե ինչպես նշեցինք տարեդարձս:

Իսկ ընդհանրապես ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով և երեխաներով:

Ինչպես մենք երեկ արդեն տեղեկացրել էինք փետրվարի 1-ին ՀՀ արաժին տիկին Աննա Հակոբյանի ծննդյան օրն էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ