Մասնագետները խորհուրդ են տալիս բարձր ճնշման դեպքում հրաժարվել ռաֆինացված սպիտակ ալյուրի օգտագործումից: Նման խորհուրդ են տվել Մայոյի կլինիկայի մասնագետները:
Սպիտակ ալյուրից մթերքներն այսօր շատ հայտնի են, դրանց թվում են՝ հաց, բուլկիներ, թխվածքաբլիթներ եւ այլն:
Կլինիկայի մասնագետները հիշեցնում են, որ ռաֆինացված սպիտակ ալյուրով պատրաստված մթերքներում շատ են վնասակար համային հավելումները: Նման ուտելիքի հանդեպ սերը բարձրացնում է արյան մեջ շաքարի եւ ինսուլինի մակարդակը, հանգեցնում մետաբոլիկ խնդիրների:
Մասնագետների խոսքով՝ սպիտակ ալյուրը կարող է քաղցր համ չունենա, սակայն այն կարող է հանգեցնել նույն խնդիրների, որոնք առաջանում են մեծ քանակությամբ ռաֆինացված շաքար օգտագործելու հետեւանքով:
American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված տվյալների համաձայն՝ եթե մարդը օրական 3 բաժին հացահատիկային արտադրանք է օգտագործում, ապա բարձր ճնշման ռիսկը զգալիորեն նվազում է, ինչը նվազեցնում է նաեւ հիպերտոնիայի հետ կապված հիվանդությունների զարգացման հավանականությունը: