Արթուր Վանեցյանը Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն։
Զինվորական կոչումը՝ գեներալ-մայոր։
2018 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 21-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր։
2020 թվականի ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ակնարկել է այն մասին, որ միգուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արթուր Վանեցյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնի հեռացնելու պատճառը նրա օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելն էր, որի մասին «փաստերի ճնշման ներքո» Վանեցյանը ստիպված է եղել խոստովանել վարչապետին։