«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել

Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Միհրան Ծառուկյանը հայ փոփ երգիչ է, հեռուստադերասան և «Հայ սուպերսթար» նախագծի ֆինալիստ:

1994-2004 թվականներին Ծառուկյանը սովորել է Երևանի թիվ 120 դպրոցում:

1996-2001 թվականներին սովորել է Սպայի տան երգի ստուդիայում:

1996-2004 թվականներին հանդես է եկել «Ստիլ» պարային ակումբում: Մասնակցել է բազմաթիվ սպորտային պարերի մրցույթների և բազմիցս հաղթանակ է տարել Հայաստանի առաջնություններում և մեկ հաղթանակ միջազգային առաջնությունում:

2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 2006 թվականին մասնակցել է «Հայ-Սուպերսթար» նախագծին:

2008-2010 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության Սպայի տան երգի էստրադային համույթում :

3 տարի աշխատել է «Ջիանի» ակումբում որպես երգիչ: 2009 թվականին նկարահանել է առաջին տեսահոլովակը: Ամուսնացած է երգչուհի Արփի Գաբրիելյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ