Իսպանական սննդի ֆեդերացիայի գիտնականները խոսել են չամիչ չափից շատ ուտելու հետևանքով մարդու օրգանիզմի համար բացասական հետևանքների մասին:
Մասնագետների կարծիքով՝ չամիչի և թարմ խաղողի օգտակար հատկությունները նման են, այնուամենայնիվ, չորացման գործընթացում պտղի սննդանյութերը ավելի խիտ են դառնում:
«Չորացման ընթացքում չամիչը կորցնում է որոշ վիտամիններ: Միևնույն ժամանակ, այլ բաղադրիչները, ինչպիսիք են շաքարավազը, էլ ավելի են կենտրոնանում», – նշում են գիտնականները:
Նշվում է, որ նույն քանակությամբ չամիչն ու թարմ խաղողը մեծապես տարբերվում են կալորիաների պարունակությամբ, ոչ հօգուտ առաջինի:
Այսպիսով մասնագետները խորհուրդ են տալիս ամբողջովին չփոխարինել թարմ հատապտուղները չամիչով: