ԱՀԿ-ն հայտնել է պանդեմիայի ավարտի ժամկետները

Կորոնավիրուսային վարակի պանդեմիան կավարտվի 2022 թվականի սկզբին, կարծում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն DR դանիական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Վատագույն սցենարը հետևում է մնացել։ Մենք վիրուսի մասին գիտենք ավելին, քան 2020 թվականին, երբ այն սկսեց տարածվել»,-ասել է Կլյուգեն։

Նրա խոսքով՝ վիրուսը կշարունակի իր տարածումը, սակայն բոլոր սահմանափակումների անհրաժեշտությունն արդեն չի լինի։ Նա նշել է, որ դա իրադարձությոնների հավանական զարգացում է, սակայն հստակ ելքը դեռևս չի կարելի որոշել։

Կլյուգեն նշել է, որ կորոնավիրուսի նոր մուտացիաների հայտնվելը նորմալ է, քանի որ վիրուսը փորձում է ադապտացվել մարդուն։ Նրա խոսքով՝ պատվաստանյութերը կարող են փոփոխության ենթարկվել՝ նոր մուտացիաների դեմ պայքարի համար, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, և հարկավոր չի լինի դրանք զրոյից ստեղծել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ