Վարչապետ Փաշինյանը սայլակ է նվիրել զոհված զինվորի նորածին եղբայրներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2017 թվականին Թալիշում հակառակորդի կրակոցից զոհված Կարենի մայրը հունվարի 17-ին զույգ տղա է լույս աշխարհ բերել։

Տղաներին անվանակոչել են Կարեն և Նարեկ։ Երեխաները լույս աշխարհ են եկել Արթիկի ծննդատանը, իսկ այսօր նրանք դուրս են գրվել հիվանդանոցից։

ArmDaily.am-ին երեխաների մայր Թինա Թորոսյանը պատմել է, որ իրենց անակնկալ է մատուցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նվիրելով երկտեղանոց մանկասայլակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ