Սննդաբանն ասել է՝ ինչ մթերք օգտագործել կորոնավիրուսից հետո վերականգնվելու համար

Սննդաբան Անդրեյ Կնյազկովը հայտնել է, թե որ սննդամթերքն է հատկապես օգտակար COVID-19-ից հետո վերականգնվելու համար։ Lenta պարբերականի փոխանցմամբ՝ նա խորհուրդներ է տվել «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքի եթերում:

Սննդաբանը կորոնավիրուսով հիվանդացածներին խորհուրդ է տվել իրենց սննդակարգում ներառել պղպեղ, հատկապես՝ բուլղարական: Նա նշել է, որ վիտամին C-ի պարունակության առումով բուլղարական պղպեղի հետ կարող է համեմատվել միայն մասուրը:

Կնյազկովի խոսքով ՝ պղպեղի բոլոր տեսակները պարունակում են օգտակար նյութեր՝ ալկալոիդներ, ուստի ցանկացած պղպեղ կօգնի վերականգնվել հիվանդությունից հետո: Այսպես, սև պղպեղը պարունակում է պիպերին, որը բարելավում է իմունային համակարգի աշխատանքը:

Պարբերականը նշում է, որ ռուս բժիշկ-ֆիտոթերապևտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Միխայիլ Լուշչիկը նույնպես հայտնել էր, որ կարմիր, սև կամ երկար պղպեղը կարող է օգնել կորոնավիրուսից հետո վերականգնվելուն: Ըստ բժշկի՝ պղպեղն ուժեղացնում է արյան շրջանառությունը, տաքացնում է և օգնում մաքրել վնասակար սննդամթերքը:

Իսկ հունվարին բժիշկ-թերապևտ և սննդաբան Եկատերինա Բուրլյաևան թվարկել էր այն մթերքները, որոնք չպետք է օգտագործեն կորոնավիրուսով հիվանդները: Ըստ բժշկի՝ համավարակի ընթացքում հարկավոր է սահմանափակել աղի և շաքարի, ինչպես նաև հագեցած և տրանս-ճարպաթթուների ընդունումը: Բացի այդ, անհրաժեշտ է նվազեցնել ալյուր պարունակող մթերքների, հացի և հացաբուլկեղենի, գազավորված և հյութ պարունակող ըմպելիքների քանակը:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •