Նավաբեկություն Կոնգոյում․ կա 60 զոհ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևմուտքում՝ գետերից մեկում, ուղևորատար նավ է խորտակվել։ Նավաբեկության զոհն է դարձել առնվազն 60 մարդ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով մարդասիրական օպերացիաների և ազգային համերաշխության նախարար Ստիվ Մբիկայի Մաբուլուկիին։

Նավը տեղափոխել է 700 ուղևորի։ Փրկվել է նրանցից մոտ 300-ը։ Մյուսների ճակատագիրն անհայտ է մնում։

Միջադեպի պատճառ է հանդիսացել նավի գերբեռնվածությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ