7 առեղծվածային պատահարներ Բերմունդյան եռանկյունում, որոնք մինչ այժմ անհնար է բացատրել

«Բերմուդյան եռանկյունը» մարդկանց ուշադրությունը գրավել է վաղուց՝ այնտեղ տեղի ունեցող խորհրդավոր աղետների պատճառով. հաճախ անհետանում են նավեր ու օդանավեր՝ առանց որևէ աղետի ազդանշան ուղարկելու կամ հետք թողնելու։

1978թ. հոկտեմբերի 18-ին «Ֆրանկֆուրտեր ցայտունգը» հաղորդեց.Պանամայի դրոշը կրող «Սիլվա Լ. Օսա» նավը առեղծվածորեն անհետացել է այսպես կոչված Բերմուդյան եռանկյունում:Ենթադրում են, որ նավն անձնակազմի 37 անդամների հետ ջրասույզ է եղել:

Համաձայն ամերիկյան Առափնյա պահակության տվյալների այդ 180մ երկարությամբ և 15000տոննա ջրատարողությամբ բեռնատար նավի կործանման շրջանում հայտնաբերվել են նավթի բիծ, փրկարար նավակի բեկորներ և այրված փրկարար օղակ:

Նավը բեռնավորված էր երկաթահանքով և պետք է հասներ Ֆիլադելֆիա:Կարծում են, որ նավը և նրա անձնակազմի անդամներին գտնելու հույս չկա:Նավի անհետացումը դժբախտ պատահար է, և, ցավոք, ոչ այնքան հազվադեպ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ