Ինտելեկտի որոշակի մակարդակ է նկատվում թութակների մոտ։Նրանք հիմնականում կրկնում են լսած ձայները՝ չհասականալով դրանց նշանակությունը, սակայն դա անհրաժեշտ ուսուցման բացակայության հետևանք է: Ապացուցված է, որ դրանք ունակ են առարկաների անվանումներն ասոցացնել դրանց հետ, ինչպես նաև ընկալել ձևի, գույնի, թվի հասկացությունները:
Ամենախելացի կենդանիների ցուցակում իր պատվավոր տեղն ունի նաև աշխարհի ամենամեծ կաթնասունը՝ փիղը: Նա այնքան խելացի է, որ կարող է ճանաչել ինքն իրեն հայելու մեջ: Փղերը նույնպես շատ լավ հիշողություն ունեն, դա հարկավոր է թշնամիներին ու բարեկամներին տարբերելու համար: Եվ եթե մեկը հայտնվի իր թշնամիների ցուցակում, ապա փիղը այլևս երբեք նրան չի վստահի: