Մարդկային հետաքրքրասիրությունը սահմաններ չի ճանաչել պատմական ժամանակներից ի վեր, մեր օրերում ոչինչ չի փոխվել: Դրա վառ ապացույցն է 12-ամյա անգլիացի տղայի արարքը:
Ինչպես հաղորդւմ է Oddity Central-ը, Մանչեսթերում բնակվող դպրոցական Ռայլի Մորիսոնը 54 մագնիսական գնդիկներ է կուլ տվել՝ պարզելու համար՝ արդյոք մետաղական իրերը կկպնեն իր ստամոքսին, թե ոչ:
Տղան իր այս արարքից հետո անհապաղ վիրահատության է ենթարկվել: Բժիշկներին հաջողվել է փրկել նրան: Ռայլին իր արածի մասին մորը հայտնել է մի քանի օր անց, երբ աղիները չեն գործել:
Միջադեպը տեղի ունեցել հունվարի 2-5-ն ընկած օրերին: Նրան այդ ժամանակ հիվանդանոց են տեղափոխել, որտեղ ռենտգենտյան հետազոտությամբ բժիշկները նկատել են, որ տղայի օրգանիզմում մագնիսներ կան Նրանք մտածում էին, որ գնդիկների քանկը 25-30-ն է, սակայն վիրահատության ժամանակ 54-ն են հանել:
Նշվում է, որ տղան 10 օր անշարժ պառկած է եղել և կանաչ հեղուկ է փսխել, որն առաջացել է աղիքի բորբոքման պատճառով:
Երկու շաբաթ անց նոր տղային հակաբիոտիկներ են նշանակել բորբոքումը բուժելու համար: Երեխայի մայրը որոշել է կիսվել այս պատմությամբ, որպեսզի այլ երեխաներ նման փորձեր չանեն: