Սուրճը կարող է պաշտպանել լյարդի վտանգավոր հիվանդությունից

Սուրճի կանոնավոր գործածումը կարող է օգնել կանխել լյարդի ճարպային հիվանդության եւ այլ վտանգավոր հիվանդությունների զարգացումը, ներառյալ 2-րդ տիպի դիաբետը եւ քաղցկեղը: Այս մասին նշված է Liver International ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակները վերլուծել են մի շարք գիտական աշխատանքներ, որոնցում ուսումնասիրվել է մարդու օրգանիզմի վրա սուրճի ազդեցությունը, հայտնում է Express պարբերականը: Հետազոտություններից մեկի համաձայն՝ սուրճի դրական ներգործությունը պայմանավորված է լյարդի ֆերմենտների վրա ազդեցությամբ, ինչը նվազեցնում է ճարպի կուտակումը, ինչպես նաեւ թունավոր նյութերից ազատվելով, որոնք կարող են նպաստել չարորակ հյուսվածքների առաջացմանն ու զարգացմանը: Սուրճը նաեւ մեծացնում է լյարդի մեջ պաշտպանական հակաօքսիդանտների քանակությունը:

Սուրճի օգտակար էֆեկտների մասին հաղորդվել էր նաեւ հետազոտություններում, որոնց ժամանակ հետազոտվել էին բնակչության տարբեր խմբեր, ներառյալ մարդիկ, որոնք չափից ավելի շատ են գործածել ալկոհոլ, տառապել են ճարպակալմամբ, ծխել են կամ ունեցել են քրոնիկական վիրուսային հեպատիտ: Պարզվել է, որ սուրճը կարող է նաեւ նվազեցնել լյարդում ֆիբրոզի զարգացման հավանականությունը, որի դեպքում օրգանի ֆունկցիոնալ հյուսվածքները սկսում են փոխարինվել միացնող հյուսվածքով, ինչը տանում է ցիռոզի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ