Գիտնականները նյութ են մշակել, որը 10 անգամ գերազանցում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը

ElicioTherapeutics ընկերության գիտնականները մշակել են նյութ-ադյուվանտ, որը զգալիորեն գերազանցում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը:

Հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում, AMP-CpG միացությունը հակագեները հասցնում է ուղիղ ավշահանգույցներ, որտեղ արտադրվում են հակամարմինները: Սա թույլ է տալիս 10 անգամ նվազեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի դեղաչափը, ընդ որում՝ պահպանվում է պաշտպանության նախկին մակարդակը:

Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ AMP-CpG պարունակող պատվաստանյութով նրանց իմունացման դեպքում Т-բջջային իմունային պատասխանը եղել է ավելի քան 25 անգամ մեծ, քան այն մկների շրջանում, որոնց ներարկել են նույն պատվաստանյութային հակագենը՝ որպես ադյուվանտ ստանդարտ կլինիկական շիբով:

Հետազոտողների խոսքով՝ AMP-CpG ադյուվանտի հավելումը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դեղաչափը, ինչը թույլ կտա ամբողջ աշխարհում ավելի շատ մարդկանց պատվաստել: Ավելին՝ այսպիսով հնարավոր կլինի ավելի արդյունավետ իմունիտետ ստանալ, կարծում են մասնագետները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ