Գիտնականները, հնարավոր է, գտել են աշխարհի ամենափոքր սողունը, հայտնում է BBC-ն։ Մադագասկարում հետազոտողները թիմը հայտնաբերել է 13․5 մմ երկարությամբ քամելեոնի։ Այս կենդանին սողունների 11500 հայտնի տեսակներից ամենափոքրն է։
Քամելեոնը սնվում է փոքր միջատներով, գիշատիչներից թաքնվում է խոտերի մեջ։
Հիշեցնեք, որ քամելեոնների մեծամասնության մարմնի երկարությունը հասնում է 30 սմ-ի, ավելի խոշորները 50-60 սմ են, իսկ ամենափոքրերը՝ 3-5 սմ։ Նրա գլուխը ունի սաղավարտի տեսք և երբեմն զարդարված է լինում փոքրիկ պոզերով։ Նրա ոտքերը երկար են և հարմարված են մագլցելու համար։ Թաթերն ունեն ճանկերի տեսք, որոնք կարող են ամուր բռնել ծառի ճյուղերից։ Պոչը հաստ է հիմքի մոտ և աստիճանաբար նեղանում է։ Այն կարող է ոլորվել դեպի ներքև և կարող է կախվել ճյուղերից։ Քամելեոնները ունեն անսովոր տեսողական օրգաններ։ Նրա աչքերը դուրս եկած են և ունեն տեսողական անցք։ Քամելեոնը կարող է միևնույն ժամանակ նայել տարբեր ուղղություններով, ինչը շատ օգտակար է որսի համար։
Որսի ժամանակ քամելեոնները երկար նստում են ծառի ճյուղին։ Այդ ընթացքում նրա մարմինը մնում է անշարժ, իսկ աչքերը անընդհատ շարրժման մեջ են։ Միջատներին նա բռնում է լեզվով, որն ունի կպչուն նյութ իր ծայրին։ Քամելեոնը կարող է ճանաչել և բռնել չորս միջատ երեք վայրկյանում։ Երբ լեզուն «չի աշխատում» այն պահվում է ստորին ծնոտում գտնվող ոսկորի շնորհիվ։ Եթե զոհը լինում է շատ ծանր լեզվով բռնելու համար, նա այն միանգամից բռնում է բերանով։