Ինչ պետք է անել երկրաշարժի ցնցումների ժամանակ, որն է բնակարանի ամենաանվտանգ տեղը

այկական լեռնաշխարհը, որի մի մասում այժմ գտնվում է Հայաստանը, համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը և մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ:

Հանրապետության ողջ տարածքը բաժանվում է 7 և 8 բալային սեյսմիկ գոտիների: Դրանցից են՝ Շիրակի և Արարատյան դաշտեր, Վայոց ձոր և հարավային Զանգեզուր: 8 բալային գոտում ներառված է Հայաստանի ողջ տարածքի 70%, իսկ 7 բալային գոտում՝ 30%: Երկրաշարժերի ուժգնությունը սակայն կարող է հասնել 9-10 բալի (12 բալային սանդղակով), որը կախված է խորը խզվածքների հանգույցների հատումների հետ (Գյումրի, Զանգեզուր, Վայոց ձոր):

Արտակարգ իրավիճակների նախարարությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, թե ինչ պետք է անել ցնցումների ժամանակ, և ո՞րն է բնակարանի ամենաանվտանգ տեղը։

Այսպիսով, երբ տեղի են ունենում ցնցումներ և դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից և պատուհաններից հեռու:

Կենդանական աշխարհի ներկայացուցիչները զգու՞մ են մոտալուտ երկրաշարժը

Կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ զգում են մոտալուտ երկրաշարժը, հատկապես կատուները, ձկները, շները, առնետները, օձերը և այլն: Սակայն սա զանգվածային բնույթ պիտի կրի, որ համարվի երկրաշարժի նախանշան:

Ուժեղ երկրաշարժից հետո տուն վերադառնա՞մ, թե ոչ

Ուժեղ երկրաշարժից հետո, երբ դուք գտնվում եք դրսում կամ դուրս եք եկել բնակարանից, պետք չէ անմիջապես վերադառնալ շենք: Անհրաժեշտ է գնալ բաց տարածություն և սպասել պաշտոնական հայտարարությանը:

Հնարավոր է արդյոք կանխատեսել ուժեղ երկրաշարժը

Հիմնախնդիրը դեռևս լուծված չէ: Այս ուղղությամբ գիտակիրառական աշխատանքներ են տարվում աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: ԱԻՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Ազգային սեյսմիկ բազմապարամետրային մշտադիտարկման դիտացանցի արդիականացմանն ու վերազինմանը: Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, սակայն չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են: Կարելի է ասել, որ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումը դեռևս հավաստի և հուսալի չէ: Սակայն չի բացառվում ակնհայտ նախանշանների հիման վրա արված կարճաժամկետ կանխատեսումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ