Թաիլանդի թագուհի Սութհիդայի կողմնակիցները նկատել են, որ նա դեկտեմբերի վերջից հանրության առջև չի հայտնվել, և վախենում են իր ճակատագրի համար: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Անցյալ հոկտեմբերին, երբ թագավորը վերադարձել է Գերմանիայից, որտեղ նա մի քանի ամիս ապրում էր հյուրանոցում բազմաթիվ սիրուհիների հետ, Սութհիդան նրան ուղեկցելէ Թաիլանդի մայրաքաղաքի պաշտոնական միջոցառումների, ինչպես նաև արքայական զբոսանքների ժամանակ:
Սութհիդիդային վերջին անգամ տեսել են դեկտեմբերի 28-ին, երբ նա իր ամուսնու ՝ թագավոր Մահա Վաչիրալոնգորն Ռամա X-ի հետ Բանգկոկում մասնակցել է Թաքսին թագավորի հիշատակին նվիրված միջոցառմանը: Դրանից ընդամենը մի քանի օր առաջ Մահան ավարտել էր իր՝ մեկ շաբաթ տևած շրջագայությունը երկրի նահանգներում սիրուհու՝ Սինինաթի հետ, որին նա վերջերս ազատ էր արձակել բանտից և կրկին մոտ թողել իրեն:
Նախկինում նրան զրկել էին ազնվական արքայական գործընկերոջ կոչումից ՝ Սութհիդա թագուհուն վիրավորելու համար: Այժմ Սինինաթի կարգավիճակը վերականգնվել է, և, ըստ թերթի, այս տարի, ամենայն հավանականությամբ, նա կդառնա երկրորդ թագուհի: Այս մասին արևմտյան ԶԼՄ-ները գրել են որպես կատարված իրողություն: