Դեռահասը անճար թռչել է մեկ այլ երկիր՝ ինքնաթիռի անիվի վրա, եւ հրաշքով ողջ մնացել

Քենիացի դեռահասն Անգլիայից Նիդեռլանդներ է մեկնել օդանավի անիվի վրա եւ հրաշքով փրկվել է։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ 16-ամյա տղային հայտնաբերել են շասսիի կողքին՝ Լիմբուրգ նահանգի Բեկ քաղաքի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքից հետո։ Իշխանությունների ենթադրությունների համաձայն՝ այլ երկիր թռիչք իրականացնելու նպատակով նա կառչած է եղել շասսիի ստորին հատվածից եւ այդ կերպ անցել է շուրջ 400 կիլոմետր:

Երբ երիտասարդին գտել են նավահանգստի ներկայացուցիչները, նա ծանր վիճակում է եղել ցրտահարության պատճառով։ Օդանավակայանի աշխատակիցներից մեկը պատմել է, որ նրա բախտը բերել է, քանի որ շասսիից կառչող անտոմս ուղեւորների մեծ մասը սառչում են կամ ընկնում ցած:

Հոլանդական իրավապահ մարմինները հայտնել են, որ զբաղվելու են միջադեպի հետաքննությամբ, քանի որ կարող են լինել նաեւ այլ մարդիկ, որոնք ինքնաթիռներով նման կերպ են տեղաշարժվում:

Հստակեցվում է, որ կոնկրետ այդ չվերթը բեռնատար էր եւ իրականացվում էր Turkish Airlines ավիաընկերության կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ