COVID-19-ով ո՞ր հիվանդների մոտ արնահոսության մեծ վտանգ կա

COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքում շատ մարդկանց մոտ արյան մակարդման ավելացման հակում է առաջանում: Ահա թե ինչու են բուժման ընթացքում բժիշկները հաճախ հակակոագուլյատորներ` արյունը նոսրացնող դեղամիջոցներ նշանակում:

Scientific Reports ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ արյան մակարդման ռիսկի մեծացումից բացւ, COVID-19-ով հիվանդների մոտ նաեւ արնահոսության մեծ վտանգ գոյություն ունի: Այս ռիսկը կարելի է հաստատել բիոմարկերով, որը հայտնվում է հիվանդության ուշ փուլերում:

Հետազոտությանը, որի ավագ հեղինակը Միչիգանի համալսարանի սրտանոթային բժշկության ֆունդամենտալ հետազոտությունների պրոֆեսոր, դոկտոր Դանիել Լոուրենսն է, 118 COVID-19-ով հիվանդ եւ 30 առողջ մարդ էր մասնակցել: COVID-19-ով հիվանդների մոտ գիտնականները պլազմինոգեն-1-ի ակտիվատոր ինհիբիտորի բարձր մակարդակ էին ակնկալում` մոլեկուլ, որը կապված է թրոմբների կայունացման հետ, սակայն` հյուսվածքային տիպի պլազմինոգենի ակտիվատորի ոչ բարձր մակարդակ` մոլեկուլ, որը պատասխանատու է մակարդումների հեռացման համար:

Հտազոտության ընթացքում հիվանդների գրեթե կեսը միացված էր թոքերի արհեստական օդափոխության սարքին, իսկ քառորդ մասը ինքնուրույն էր շնչում: Ինքնուրույն շնչող հիվանդների համեմատ, լրացուցիչ թթվածին պահանջող հիվանդները պլազմինոգեն-1-ի ակտիվատոր ինհիբիտորի ավելի բարձր մակարդակ են ունեցել, բայց` ոչ հյուսվածքային տիպի պլազմինոգենի ակտիվատորի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ