Բացառիկ ծառ, որի վրա աճում է 40 տեսակի միրգ

ԱՄՆ-ում աճեցնում են զարմանալի ծառեր, որոնց վրա միանգամից աճում է մինչև 40 տեսակի միրգ: Գրեթե ողջ տարվա ընթացքում այդ ծառերն ունեն սովորական տեսք, սակայն գարնանը ծաղկելիս ձեռք են բերում բազմազան գույներ:

Այգում կային մինչև 200 տարեկան տարբեր ծառեր: Ակենը գնեց այգին և սկսեց իր փորձարկումները: Մինչ օրս ճարտարապետն աճեցրել է այդպիսի հիբրիդային 16 զարմանալի ծառ, որոնք գարնանը ծաղկում են սպիտակ, կարմիր, վարդագույն ամենատարբեր երանգներով, իսկ ամռանը տալիս մրգերի մի ամբողջական համեղ հավաքածու:

Սիրակուզի համալսարանի պրոֆեսոր Սեմ Վան Ակենը կարողացել է բազմամիրգ ծառ ստեղծել, որը բազմագույն է և տալիս է 40 տեսակի միրգ:

Այդպիսի յուրօրինակ նախագծի գաղափարի և ոգեշնչման աղբյուրը եղել է «Ֆրանկենշտեյն» վեպը, միայն թե փոխպատվաստումը եղել է ոչ թե մարդու, այլ ծառի:Պրոֆեսորն օգտագործել է ծառերի պատվաստման տեխնոլոգիան:

«Ես ընտրեցի 40 թիվը, որովհետև այն հաճախ է հանդիպում Աստվածաշնչում և նշանակում է «առատաձեռնություն»։ Դա արվեստի կենդանի գործ է և միաժամանակ նոր փորձ՝ գենային ինժեներիայում»,- ասել է գիտնականը:

Ծառի վրա աճում են՝ դեղձ, սալոր, ծիրան, նեկտարին, բալ, նուշ և այլն:

Բոլորը ծաղկում և բերք են տալիս տարվա տարբեր եղանակներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ