«Ինձնից սկսած, ով մեղավորա՝ կհայտնվի բանտում». Սասուն Միքայելյան

Հայոց բանակը միշտ պետք է լինի մարտունակ և պատրաստ, ամեն վայրկյան կարող է պատերազմ լինել։

Հունվարի 28-ին Բանակի օրվա առիթով պաշտպանության նախարարության կազմակերպած միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«Թեև հայ ժողովրդի այս համախմբվածությունը պատերազմը մեզանից մի քայլ հեռացրեց, որովհետև պատմությունը վկայում է, որ երբ համախմբված ենք եղել, հաղթել ենք, հետևաբար՝ թշնամին այս համախմբվածությունից վախենում է»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպմանը՝ իշխող ուժի ներկայացուցիչն ասաց, որ այդ հանդիպումները ողջունելի են, թեև որևէ բանակցություն, ըստ էության, չկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ