Գիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման նոր ձեւ են առաջարկել

Բրիտանացի եւ չինացի հետազոտողները նոր մոտեցում են մշակել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի` ամենավտանգավոր եւ մահացու քաղցկեղներից մեկի բուժման հարցում: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Journal for ImmunoTherapy of Cancer-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գիտնականները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման ժամանակ կարելի է օգտագործել ջրծաղկի փոփոխված վիրուսը: Նրանք մոդիֆիկացրել են օսպոպատվաստանյութի օնկոլիտիկ վիրուսը` դրա անվտանգության բարձրացման համար, ինչպես նաեւ այնպես են արել, որպեսզի այն ավելի ուժեղ իմունային պատասխան առաջացնի քաղցկեղի դեմ:

Ըստ գիտնականների` թերապեւտիկ պլատֆորմի օգտագործումը, որը ջրծաղիկի վիրուսի օգտագործում է ներառում բուժման համար, էապես բարձրացրել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդների կենսունակության մակարդակը:

Ստանդարտ բուժման դեպքում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդների կենսունակության մակարդակն ամենացածրներից մեկն է համարվում բոլոր քաղցկեղների շարքում: Քիմիաթերապիան եւ ճառագայթային թերապիան նույնպես սովորաբար չեն օգնում բուժել այս հիվանդությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ