Ո՞ր վիտամինի դեֆիցիտն է մեծացնում COVID-19-ի դեպքում հանկարծակի մահվան հավանականությունը

К վիտամինի պակասը կարող է առաջացնել կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր ընթացք եւ անսպասելի մահ: Այս մասին զգուշացնում են Նիդեռլանդներից եւ Բելգիայից գիտնականները: Համանման եզրակացության են հանգել նաեւ Դանիայից գիտնականները:

Այս վիտամինի պակասի պատճառով անոթների պատերը վնասվածքների հանդեպ խոցելի են դառնում, ինչպես նաեւ մեծանում է թրոմբոզների ի հայտ գալու հավանականությունը:

Գիտնականները պարզել են, որ վիտամինը կարեւոր նշանակություն ունի թոքերի առողջության եւ արյան մակարդելիության պրոցեսների կարգավորման համար, հայտնում է «Իզվեստիան»: Այս վիտամինն ակտիվացնում է S սպիտակուցը, որը սինթեզվում է էնդոթելային բջիջներում եւ կարեւոր դեր է կատարում թրոմբոզների կանխարգելման մեջ:

Դրանից բացի, այս վիտամինից է կախված MGP սպիտակուցի գործունեությունը, որը առաձգական մանրաթելերը պաշտպանում է կործանվելուց: Սպիտակուցը կարող է ճնշել փափուկ հյուսվածքներում կալցիումի բյուրեղների աճը:

K վիտամին կարելի է ստանալ այնպիսի մթերքներից, ինչպես կանաչ բանջարեղենը եւ ձիթապտղի յուղը: Դրանից բացի, К2 է պարունակվում կենդանական ծագման մթերքներում, օրինակ՝ յուղային պանիրների, կաթի եւ կարագի մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ