Թուրքիայում մշակել են սփրեյ, որը մեկ րոպեում ոչնչացնում է կորոնավիրուսը

Թուրքիայում գիտնականները քթի սփրեյ են մշակել, որը մեկ րոպեի ընթացքում ոչնչացնում է կորոնավիրուսը և այդպիսով կանխում վարակը, հաղորդում է Daily Sabah- ը:

Genoxyn կոչվող լուծույթը մշակվել է Ուլուդագ համալսարանի գիտնականների կողմից, նրանք համագործակցել են Չուկուրովի համալսարանի հետ՝ փորձարկելու դեղամիջոցի հակամանրէային և հակավիրուսային ազդեցությունը:

«Կարճ ժամանակում վիրուսի ոչնչացումը նշանակում է կանխել նրա մուտքը բջիջներ և նվազեցնել վիրուսի քանակությունն օրգանիզմում», – ասել է ծրագրի մասնակից Ահմեթ Յումիտ Սաբանջին:

Միևնույն ժամանակ, ըստ մշակողների, դեղամիջոցը ոչնչացնում է վիրուսը՝ չվնասելով բերանի և քթի խոռոչի հյուսվածքները:

Դեղամիջոցի հիմնական բանաձևը մշակվել է մոտ երկու տարի առաջ, այն այժմ կատարելագործվել է՝ օգտագործելով նանոտեխնոլոգիան, որից հետո գրանցվել է կորոնավիրուսի ոչնչացման գործողության դրական արդյունք: Նշվում է, որ դեղը ազդում է ոչ միայն COVID-19, այլ նաև այլ վիրուսների, մանրէների և սնկերի վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ