TikTok-ի օգտատերն ամուսնու դավաճանությունը բացահայտելու հեշտ միջոց է մատնանշել

TikTok-ի օգտատեր բրազիլուհի Անդրեա Լոպեսը գրառում է կատարել ամուսնու դավաճանության մասին, որը մեկ միլիոն հավանում և տարածում է հավաքել:

Աղջիկը հաղորդել է, որ կարելի է հեշտությամբ պարզել ամուսնու դավաճանության փաստը: Նա դրա համար հագուստը մաքրելու կպչուն ժապավեն է օգտագործել: Անդրեան դրանով մանրակրկիտ մաքրել է տան գորգը և ուշադիր ուսումնասիրել ժապավենի պարունակությունը:

Ի թիվս այլ բաների, նա ժապավենի վրա մորեգույն-վարդագույն երկար մազեր է հայտնաբերել:

Անդրեան թխահեր է: Նա չի կիսվել ամուսնու հետ ունեցած հետագա վիճաբանության մանրամասներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ