Ո՞ր սննդակարգը կարող է երկարացնել կյանքը

Ինչպե՞ս է պետք սնվել՝ առողջությունը պահպանելու եւ կյանքը երկարացնելու համար: Որոշ խորհուրդներով կիսվել է բժիշկ-սննդաբան Մարկ Հիլբերտը:

Նախ, խորհուրդ է տրվում նվազեցնել օգտագործվող կիլոկալորիաների քանակը: Մասնագետի խոսքով՝ չափավոր ուտելը նվազեցնում է քաղցկեղի եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը: Ինչպես նաեւ, ցածր կալորիականությամբ դիետաների օգնությամբ, որոնք հայտնի են որպես քեմբրիջյան դիետա, հնարավոր է կանխել երկրորդ տեսակի դիաբետը:

Հետազոտությունը, որը հրապարակվել է Cell Metabolism ամսագրում, հաստատում է, որ երկու տարվա ընթացքում 15 տոկոսով օրական կալորաժի կրճատումը կօգնի դանդաղեցնել ծերացման պրոցեսը:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել հետեւել ստացվող վիտամին D-ի քանակին, քանի որ օրգանիզմում դրա մակարդակը հակառակ համեմատական է վաղաժամ մահվան ռիսկին:

Երկարակեցության համար Հիլբերտը խորհուրդ է տվել ավելի շատ հատապտուղ ուտել, քանի որ այն ամրապնդում է սիրտը, նվազեցնում քաղցկեղի եւ դիաբետի ռիսկը, նվազեցնում արյան ճնշումը, ինչպես նաեւ կանխում վատ խոլեստերինի կուտակումը:

Նա նաեւ օգտակար է անվանել կանաչ թեյը, որը կարող է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակն ու նվազեցնել ճնշումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ