Հայտնի է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո իմունիտետի առաջացման ժամկետը


Կորոնավիրուսային վարակի նկատմամբ իմունիտետը գոյանում է ոչ շուտ, քան պատվաստումից 32-45 օր հետո, «Դոկտոր» հեռուստաալիքի եթերում հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը:

«Հակամարմինների առավելագույն քանակը արտադրվում է 4 ինկուբացիոն շրջան հետո՝ 56 օր, այդ ժամանակ մենք կարող ենք ազատ շունչ քաշել»,- բացատրել է գիտնականը։

Նա հավելել է, որ հակամարմինների առկայությունը չի նշանակում, որ կարելի է դադարել դիմակներ կրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ