Աշխարհի միակ անթև թռչունը կիվին է,որը բնակվում է Նոր Զելանդիայում։
Կիվիի մոտ պոչը բացակայում է իսկ նրա փետուրները նման են խիտ մորթու։
Կիվիները տարածված են Նոր Զելանդիայում (Ստյուարտ կղզում): Հայտնի է 3 տեսակ: Թևերը շատ փոքր են և փափուկ փետուրների մեջ չեն երևում (այդ պատճառով նրան անվանում են «ապտերիքս», լատիներենից թարգմանաբար՝ անթև):
Կիվին զարմանահրաշ թռչուն է. նա մի շարք հատկանիշներով տարբերվում է մյուս փետրավորներից. քթանցքերը տեղադրված են կտուցի ծայրին (մնացած բոլոր թռչուններինը կտուցի հիմքի մոտ են), աչքերը շատ մանր են, տեսողությունը թույլ է զարգացած:
Դրա համար կիվին որսը (որդեր, փափկամարմիններ, միջատներ) փնտրում է հոտառության և շոշափման միջոցով. նրա կտուցի հիմքի շուրջը կան երկար մազանման փետուրներ, որոնք նույն գործառույթն են կատարում, ինչ կաթնասունների բեղիկները (վիբրիսներ): Կիվին նաև ռեկորդակիր է. ձվի չափերը կազմում են մարմնի զանգվածի 15 %-ը:
Կիվիները վարում են գիշերային կյանք, ցերեկը թաքնվում են խիտ թփուտներում: Թվաքանակը խիստ նվազել է, և գտնվում են պաշտպանության տակ: Կիվին պատկերված է Նոր Զելանդիայի զինանշանի վրա: