Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու էին հնում եկեղեցիների գմբեթների մեջ կճուճներ թաղում

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու էին հնում եկեղեցիների գմբեթների մեջ կճուճներ թաղում:

Բանն այն է, որ կճուճները օգնում էին եկեղեցիներում հնչող շարականների , արարողական երգերի, աղոթքների տարածվելուն և արձագանքմանը:

Կցուրդները փոքրածավալ, 3–4 տնից բաղկացած, պարզագույն սաղմոսատիպ երգեր էին, որոնք, լինելով Աստվածաշնչի տարբեր դրվագների և Քրիստոսի տնօրինությունների մատչելի վերաշարադրումը կամ մեկնությունը, հարասացությունների ձևով կցվել են սաղմոսին կամ մարգարեական օրհնությանը։

Կցուրդները ծավալվում են ութձայնի եղանակներում՝ հետևելով նրա «խիստ ոճի» օրենքներին։ Այդ տեսակի ընդերքում (սաղմոսերգությանը զուգընթաց) մշակվել են Հայ եկեղեցու երգեցողության հիմնական տիպերը՝ հորդոր, չափավոր-միջակ և ծանր երգերը, որոնց մեջ տեմպը (շարժումը) պայմանավորել է նաև գրական խոսքի հնչյունավորման կերպը։

Երգեցողության այդ տիպերի մշակումը կապված էր պաշտոներգության մեջ նրանց գրաված տեղով, ծիսական կիրառությամբ։ Հասարակ օրերի ժամերգության համար նախատեսված շարականներն ունեն պարզ նկարագիր, կատարվում են դպրաց դասերի կողմից՝ խմբակային։ Կիրակի օրերին և եկեղեցական խոշոր տոների ժամանակ կատարվող շարականները օրվա հանդիսավորությունն ընդգծելու նպատակով ստանում են ավելի մեծ ծավալ, մելիզմատիկ (երգային-զարդոլորուն) տեսք և հնչյունավորվում մենակատար հմուտ երգեցողների կողմից։

Հնագույն շրջանի կցուրդներում որոշակիորեն կազմավորվել են հայ շարականերգության հատուկ կերպարային արտահայտչականության հիմնական ոլորտները, աստվածաշնչային նյութի բանաստեղծական մշակման հնարները։ Ճգնավորության, ապաշխարանքի, մարդու մեղսավորության գաղափարը և Վերջին դատաստանի սպասումը արտահայտող շարականների կողքին քիչ չեն պատմողական և մեկնողական բովանդակությամբ, ինչպես և փառաբանական օրհներգային բնույթի երգեր, որոնք արտահայտում են լուսավոր, բերկրալից, քնարական զգացումներ։

Հնագույն կցուրդները տաղաչափության առումով հիմնականում ազատ էին։ Դրանց ստեղծումն ավանդաբար վերագրվում է Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Ա Պարթև, Մովսես Խորենացուն և Հովհաննես Ա Մանդակունուն։ Տվյալ շրջանի շարականների բանաստեղծական ոճի բնորոշ նմուշներից են ապաշխարության բազմաթիվ հարցերը, որոնք, լինելով հնոցի մեջ նետված 3 մանուկների աղոթքի կցուրդներ, գրեթե ամբողջապես կազմված են Հին կտակարանից քաղված բառային բանաձևերից։ Նմանապես, Ապաշխարության Տեր երկնիցներում, 148-րդ սաղմոսի կցուրդներում շարականագիրը գրեթե չի շեղվում տվյալ սաղմոսը կազմող գաղափարներից ու բանաձևերից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ