Թանապուր կամ սպաս՝ հայկական ազգային ավանդական ուտեստ․ Որտեղից է գալիս անվանումը և որտեղ փնտրել նրա ծագումը

Թանապուր կամ սպաս՝ հայկական ազգային ավանդական ուտեստ, որը հաճելի տաք ապուր է գրեթե բոլոր հայ ընտանիքներում:

Ինչ է հայտնի այս տաք և միաժամանակ հագեցնող ուտելիքի մասին մեզ։

Ըստ լեգենդի 19-րդ դարում, ռուս- թուրքական պատերազմներից հետո կազակական գնդերը տեղակայված էին Անդրկովկասում:

Ձմեռ էր, կազակները, որոնք մոլորվել էին ցրտաշունչ լեռներում, մրսած էին ու սոված։ Մտնելով Կարսի մարզի հայկական տներից մեկը՝ խնդրում են,որ իրենց կերակրեն այնպիսի մի սննդով, որ հագեցնեն թե՛ քաղցը, թե՛ մրսածությունը:

Տանտերը հյուրերին մի ափսե տաք թանապուր է հյուրասիրում, որը հնուց ի վեր պատրաստում էին հայկական յուրաքանչյուր օջախում։ Կազակներն ուտում են թանապուրը, շնորհակալություն հայտնում տանտիրոջն ու ասում. «Փրկեցի՛ր («спас») մեզ»:

Այստեղից էլ՝ թանապուրի մյուս անունը:
Սպասի պատրաստման ավանդույթները պահպանվել են մինչև օրս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ